Month: Հուլիսի 2025

Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Սնուփ Դոգի փոխարեն. պետբյուջեից հատկացված 6 մլն դոլարը չի վերադարձվի

2023-ի սեպտեմբերին նախատեսված Սնուփ Դոգի համերգը Երևանում չկայացավ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով։

Կարդա ավելին

Գրիգոր Ղազարյանը՝ պատանեկան Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Հայաստանի պատանեկան հավաքականի ծանրորդ Գրիգոր Ղազարյանը փայլուն ելույթ է ունեցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ դառնալով եռակի ոսկե մեդալակիր և սահմանելով մի շարք ռեկորդներ։

Կարդա ավելին

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկանում, և ովքե՞ր են կանգնած դրա հետևում

Վերջին ամիսներին հեղուկ գազի գինը Հայաստանում գնալով բարձրանում է։ Եթե հունիսի սկզբին այն վաճառվում էր 120 դրամով, ապա հուլիսին արդեն որոշ բենզալցակայաններում գինը հասավ 200 դրամի։ Թանկացումը ի վնաս էր հեղուկ գազով ավտոմեքենա ունեցող վարորդներին։ Նրանց ծախսերը կտրուկ աճեցին։ Հասարակությունն իրավացիորեն սկսեց հարց տալ՝ ո՞վ է թանկացրել հեղուկ գազը, կա՞ մենաշնորհ, թե՞ գինն ուղղակիորեն բարձրացվել է շուկայում իշխող մի քանի խաղացողների միջոցով։

Կարդա ավելին

3 ամիս առանց խոչընդոտի․ օտար երկրներում ստացած վարորդական իրավունքները կճանաչվեն նաև Հայաստանում

Օգոստոսի 2-ից սկսած՝ Հայաստանի քաղաքացիներն ու երկքաղաքացիները, ովքեր վարորդական իրավունք ունեն արտերկրում ստացած, կարող են մինչև երեք ամիս առանց խնդիրների վարել մեքենա Հայաստանի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը՝ հայտնելով, որ օրենքն արդեն ուժի մեջ է։

Կարդա ավելին

Տաքսիստների «մոռացված» պարտքերը կզրոյացվեն. կառավարությունը ներում է ավելի քան 1 միլիարդ դրամ պարտք

Տարիներով կուտակված տուգանքներն ու տույժերը, որոնք դարձել էին հարյուրավոր տաքսիստների գլխացավանքը, այլևս անցյալում են։ Կառավարությունը որոշել է ներել 1 միլիարդ 342 միլիոն դրամի պարտք, որը գոյացել էր դեռ 2015–2019 թվականների ընթացքում։ Այս մասին որոշում կայացվեց գործադիրի այսօրվա նիստում։ Պարտքի մարման այս գործողությունն ընդգրկում է ինչպես 930 մլն դրամի չվճարված տուրքեր, այնպես էլ դրանց վրա հաշվարկված 415 մլն դրամի տուգանքները ու տույժերը։

Կարդա ավելին

Ոստիկանության գվարդիան նոր սպառազինություն կունենա

Հայաստանի ոստիկանության գվարդիան այս տարվա նոյեմբերից կունենա զրահապատ տեխնիկա: Այն կօգտագործվի բացառիկ իրավիճակներում՝ հակաահաբեկչական գործողությունների, ռազմական դրության, կամ պատերազմական գործողությունների պայմաններում։ Այս որոշումը հաստատվել է կառավարության վերջին նիստում։

Կարդա ավելին