ՀայաստանՏնտեսություն

Դոլարի բարձրացումը ի՞նչ հետևանք ու ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Նոյեմբերի 25-ից հետո դոլարի գինը սկսեց զգալիորեն բարձրանալ։ Եթե նոյեմբերին դոլարի առքի առավելագույն արժեքը 386 դրամ էր, իսկ վաճառքինը՝ 393 դրամ, ապա դեկտեմբերի 6-ին դոլարի առքի առավելագույն արժեքը կազմում է 397 դրամ, իսկ վաճառքի նվազագույն արժեքը՝ 404 դրամ:

AMNEWS-ի հետ զրույցում տնտեսագետ Սոս Խաչիկյանը նշեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դոլարի աճը, և ինչի հիման վրա էր պայմանավորված բարձրացումը։ Ըստ Խաչիկյանի՝ մի քանի ազդեցություն կարող է ունենալ դոլարի բարձրացումը Հայաստանի տնտեսության վրա։

Տնտեսագետի խոսքով՝ կուրսի բարձրացման հիմնական պատճառը դոլարի նկատմամբ պահանջարկի մեծացումն է։ Պահանջարկը մեծացել է նաև տնտեսական ակտիվության մեծացման պատճառով։

Տնտեսագետը կապ է տեսնում նաև ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ, որտեղ հաղթեց Դոնալդ Թրամփը։ Արժեթղթերի շուկայում, հանքահումքային շուկայում գները բարձրացել են, և դա դոլարի նկատմամբ պահանջարկ է առաջացրել։

Դոլարին զուգահեռ աճել է եվրոն։ Եթե նոյեմբերի վերջում առքի առավելագույն արժեքը 405 դրամ էր, իսկ վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ, ապա հիմա եվրոյի առքի առավելագույն արժեքը 420 դրամ է, իսկ վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ:

Չնայած դոլարի ու եվրոյի աճին՝ ռուբլին անկում է գրանցել։ Տնտեսագետը բացատրում է իրավիճակը։

Խաչիկյանը կարծում է, որ դոլարի արժեքը դեռ կշարունակի բարձրանալ, բայց մեծ տատանումներ չեն լինի։