
Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել։
Դին իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թվականին) հանկարծամահ է եղել:
Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: