ՀայաստանՊատահար

Կառավարության դիմաց հավաքների մասնակից անձը «Զվարթնոցում» ձերբակալվել ու տեղափոխվել է Քննչական կոմիտե

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Փաստաբանը նշել է, որ բուժքույրը մասնակցել է 2023 թվականին Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին։ Դրա հիմքով այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։

Երիցյանի խոսքով` կինը 3 ժամից ավելի գտնվել է անազատության մեջ, հետո տեղափոխել Քննչական կոմիտեի կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ «Զվարթնոցից» ձերբակալված կինը առնվազն մինչև գործը դատարան հասնելը չի կարող բացակայել երկրից։