
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին տեղական ժամանակով ժամը 23։01-ի սահմաններում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։ Այն զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է Քարվաճառ քաղաքից 30 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ։
Երկրաշարժի էպիկենտրոնային գոտում ստերգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։