
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Ռադիկ Մաթևոսյանը կազատազրկվի
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողների զոհվելու դեպքով ընթացող քրեական վարույթը, որտեղ մեղադրյալ է Ռադիկ Մաթևոսյանը, ավարտվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս հոդվածը սահմանում է, որ զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձը, ով ներքին ծառայության կանոնները խախտելով՝ անզգուշությամբ առաջացնում է մարդկային զոհ, կարող է պատժվել ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։ Այս մասին Ֆեյսբուքի իր քջում գրել է փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։
Հիշեցնենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում 2023 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիարվորվել՝ 7-ը։ Քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ են ճանաչվել Գոռ Աղեկյանը և Մառլեն Սարգսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սկզբում ընտրվել էր տնային կալանք, սակայն հոկտեմբերի 7-ին և 11-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով այն փոխվել է կալանքի: Քրեական գործ է հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի նկատամամբ։ Վերջինս խոստովանել էր, որ ինքն է բենզինի շիշը նետել վառարանի ուղղությամբ։