ՀայաստանՊատահար

Գառնի գյուղում տուն է այրվել․ կա զոհ

Գառնի գյուղում տուն է այրվել: Դրա հետևանքով մեկ մարդ մահացել է։ Սրա մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի մասին ահազանգը ստացվել է։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է նաև տան գույքը:

Նշենք, որ սա այսօրվա միակ ողբերգական դեպքը չէ։ Գեղարքունիքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում՝ լիցքավորման ժամանակ։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի։