ԱշխարհՊատահար

Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, կա 10 զոհ և 30 վիրավոր

Հունվարի 1-ին 10 մարդ է զոհվել Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասի Բուրբոն փողոցում։ Մեքենան մխրճվել է ամբոխի մեջ։

Ականատեսները պատմել են, որ Բուրբոն փողոցում մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ, իսկ հետո վարորդը դուրս է եկել և սկսել կրակել զենքից, իսկ ոստիկանները պատասխան կրակ են բացել: Նոր Օռլեանի քաղաքապետարանը նշել է, որ 30 մարդ վնասվածքներով տեղափոխվել է շրջանի հիվանդանոցներ, իսկ 10 մարդ մահացել է:

Զոհերի և վիրավորների անունները դեռևս չեն հրապարակվում, վարորդի մասին մանրամասներ չկան։ Հայտնի չէ նաև, թե արդյոք վարորդը վիրավորվել է, բերման ենթարկվել, թե սպանվել է, երբ ոստիկանները պատասխան կրակ են բացել վարորդի ուղղությամբ: