
Հրդեհ Բագրատաշենի անցակետում
Հունվարի 3-ին, ժամը 12։40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում՝ Տավուշի մարզում։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է պիրատեխնիկայի՝ պայթյունավտանգ նյութերի ու հրավառությունների համար նախատեսված ապրանքների պահեստ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Ականատեսները պատմում են, որ սկզբում լսվել են պայթյունի ձայներ, հետո բռնկվել է հրդեհը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։ Մինչև նրանց ժամանումը կրակի դեմ պայքարել են Բագրատաշենի անցակետի աշխատակիցները։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։
Բագրատաշենի անցակետը Հայաստանի և Վրաստանի միջև կարևոր սահմանային անցակետ է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Դեբեդ գետի ափին։ Այն հանդիսանում է միջազգային տրանսպորտային հանգույց։