ՀայաստանՊատահար

Ապօրինի ծառահատում Վայոց ձորի մարզում

Վայոց ձորի Եղեգնաձորում քաղաքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Արփա գետի ափին՝ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում, գտել են նոր հատված ուռենու 40 կոճղ: 40-ամյա տղամարդը խոստովանել է, որ դեկտեմբերից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում առանց համապատասխան փաստաթղթերի հատել է այդ ծառերը՝ փայտանյութը օգտագործելով որպես վառելիք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ապօրինի ծառահատումը Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք է: ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն, առանց համապատասխան թույլտվության ծառերի հատումը կամ վնասելը, որը էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, պատժվում է տուգանքով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: