
Փրկարարները օգնության են հասել երկու երիտասարդի Ծաղկաձորում
Հունվարի 11-ին 17 ու 18 տարեկան երկու լեռնագնաց Ծաղկաձորի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ ու չեն կարողացել ինքնուրույն իջնել։ Սրա մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ահազանգը Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հունվարի 11-ին՝ ժամը 19:24-ին։
Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թվական) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թվական) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։