ԱշխարհՊատահար

Լոս Անջելեսում զոհերի թիվը հասել է 16-ի

Կալիֆոռնիայի հարավում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի։ Սրա մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը։

Անտառային հրդեհները սկսել են տարածվել Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7-ին: Կրակի արագ տարածման պատճառը չոր և շատ քամոտ եղանակն է եղել: Հրդեհից ոչնչացվել է ավելի քան 10 հազար շինություն։ 

Գույքային վնասները գնահատվում են մոտ 150 միլիարդ դոլար։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։ 

Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ։ Հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել։ Ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։