ՀայաստանՊատահար

Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել

Հունվարի 12-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի՝ «Պարմայի» պահեստային հատվածում։ Սրա մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Հրդեհի ահազանգը ստացվել է ժամը 08:34-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան: