ՀայաստանՊատահար

Երևանում հայտնաբերվել է անհետ կորած Այշատ Բայմուրադովայի դիակը

Երևանում հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել է հոկտեմբերի 17-ից անհետ կորած 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը։ Նրան վերջին անգամ տեսել էին հոկտեմբերի 15-ին, երբ նա դուրս էր եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և գնացել ընկերուհու հետ հանդիպման։ Տեղեկությունը հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Նշված վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր, որոնք պարզել են, որ դիակը պատկանում է Այշատ Բայմուրադովային։ Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Այշատ Բայմուրադովան Չեչնիայից էր։ Նա եկել էր Երևան և գտնվում էր մարդու իրավունքների հիմնադրամի խնամակալության ներքո, որը օգնել էր նրան խուսափել ընտանեկան բռնությունից։

Ըստ ոստիկանության, Բայմուրադովան հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հարևանները նրան վերջին անգամ տեսել են ընկերուհու հետ հանդիպման գնալիս։ Հետագայում պարզվել է, որ նրա և ընկերուհու հեռախոսազանգերնև հաղորդագրությունները անպատասան են մնում, իսկ սոցիալական ցանցերում նրանց հետևում են «Կադիրովի շրջապատի մարդիկ»։