ՀայաստանՊատահար

Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկում

Հունվարի 27-ին, ժամը 13:28-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկուղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նկուղում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին:

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին՝ Անիի մայր տաճարի նմանությամբ։ Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ Սակայն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով այն մասամբ վնասվել է։ Եկեղեցին վերանորոգելու թույլտվություն ստացվել է 1995 թվականին, քանի որ այն սկզբում ցանկանում էին վերածել երկրաշարժի հուշարձանի։Մինչև 2024 թվականը եկեղեցին գտնվում էր վերանորոգման փուլում։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին՝ երկրեշարժի օրը, եկեղեցին վերաօծվել է։ Շինարարական աղբը, հավանաբար, մնացել է վերջին վերանորոգումներից հետո։