
Կրակոցներ Փարաքար համայնքում․ կա մեկ զոհ
Փետրվարի 4-ի գիշերը կրակոցներ են հնչել Մերձավանի վարչական ղեկավարի տան դիմաց: Մեկ հոգի վիրավոր է, մեկ անձ՝ մահացած: Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկու անձ ձերբակալվել է։ Հանցագործության մանրամասները հայտնի չեն։
Նախնական տեղեկություններով՝ կրակոցները հնչել են գյուղապետի տան ուղղությամբ։ Սպանվածը Փարաքար վարչական շրջանի Մերձավանի գյուղապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է եղել։ Վիրավորվել է նաև նրա ընկերը։ Այժմ պարզվում է, թե նրանք ինչ հանգամանքներում են մահացել՝ դանակի հարվածներից թե կրակոցից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:
Մերձավանի գյուղապետը նախկինում նույնպես հայտնվել է իրավապահների ուշադրության կետնրոնում։ 2023 թվականին նրա դեմ գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել՝ սպառողական վարկը չվճարելու համար։