
Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 9 հոգու
Մերձավանի գյուղապետ Մհեր Ախտոյանի տան դիմաց տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 9 հոգու։ Նրանցից երկուսը ձերբակալվել են փետրվարի 5-ին, մեկը՝ փետրվարի 6-ին։ Քննչական կոմտեից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել սպանության, խուլիգանության ու ապօրինի զենքի օգտագործման հոդվածներով։ Կրակոցների հետևանքով մահացել էր գյուղապետի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը, և նրա ընկերը։
Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նրանք փորձել են կանխել գյուղապետի տան վրա հարձակումը, բայց իրենք են վիրավորվել։ Տարածված տեսանյութից երևում է, որ մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։ Ներկաներից մեկի մոտ էլ կարելի է զենք տեսնել, որը, հավանաբար, կալաշնիկովի ավտոմատ է։ Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն։
Նշեք նաև, որ Մհեր Ախտոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նա կալանքից ազատ է արձակվել նոյեմբերին՝ երկրից չհեռանալու պայմանով։