Խոշոր հրդեհ Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 14:01-ին։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ,- ասված է հաղորդագրությունում։
Տեղում աշխատում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահներ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբեր։
