ԱշխարհՊատահար

5․4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Իրանում

Փետրվարի 16-ին Իրանի Խուզեստան նահանգում գրանցվել է երկու երկրաշարժ։ Ամենաուժեղը՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:25-ին՝ Հոսեյնիե քաղաքի շրջակայքում։ Առաջին ցնցումը գրանցվել է 22:18-ին՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրորդ՝ ավելի ուժեղ երկրաշարժը, տեղի է ունեցել յոթ րոպե անց՝ 15 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներն են Հոսեյնիեն 21 կիլոմետր, Անդիմեշկը 43 կիլոմետր, Դեզֆուլը 52 կիլոմետր, Խորամաբադը 70 կիլոմետր և Ահվազը 173 կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Սակայն երկրաշարժի գնահատման և օգնության խմբերը շարունակում են ուսումնասիրել իրավիճակը։ Մանրամասները ճշտվում են։

Էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքները գտնվում են Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեստան և Լորեստան նահանգներում: Այս քաղաքները Հայաստանի հետ սահմանից գտնվում են մոտավորապես 400-ից 600 կիլոմետր հեռավորության վրա: