Զինվորի սպանության դեպքով 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից զորամասում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։ Այդ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող՝ Սևակ Վարդանի Հովհաննիսյանը մահացել է։ Մահվան պատճառը հրազենից ստացած վնասվածքն է: Սրա մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։