ՀայաստանՊատահար

49-ամյա հարևանը դանակահարել է 16-ամյա երիտասարդին ձնագնդի պատճառով

16-ամյա երիտասարդին դանակահարել են ու տեղափոխել հիվադանոց։ Ըստ տարածված լուրերի՝ պատճառը եղել է ձնագնդի վիճաբանությունը։

Փետրվարի 20-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա մի քաղաքացի։ Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: