ՀայաստանՊատահար

Շտապօգնության աշխատակիցները կրկին բռնության են ենթարկվել

Ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժինը տեղեկացնում է, որ բռնություն են գործադրել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։ Պարեկները ձերբակալել են կասկածյալներին։

Հաղորդագրության մեջ նշված է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, Երևանի Լեոյի փողոցում շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Պարեկները ձերբակալել են և բաժին տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ են զգացել։ Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։

37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։

Սա վերջին օրերին տեղի ունեցած հերթական դեպքն է, երբ շտապօգնության աշխատակիցները բռնության են ենթարկվում։ Օրեր առաջ բռնություն էր գործադրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: