
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է տվել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ
Ներքին գործերի նախարարությունից պարզաբանումներ են տվել համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ վարորդը մեքենայի բեռնախցիկից էր կախել Ադրբեջանի դրոշը։ Նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառում է կատարել, նշելով, որ վարորդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։