ՀայաստանՊատահար

Արարատի մարզի գազալցակայանում պայթյուն է եղել

Մարտի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում Արարատի մարզի Այգավան գյուղի մոտակայքում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է փլուզում։ Նախնական տվյալներով՝ կա երկու տուժած, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի մոտ 25 տոննա գլանատակառը։ Պայթյունին հաջորդել է հրդեհ։ Հրշեջները մարել են կրակն ու այս պահին տեղում հերթապահություն են իրականացնում: 

Դեպքի վայր են ժամանել Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ: 

Պայթյունի հանգամանքները պարզվում են