
Կոտայքի մարզում երեխան ընկել է դպրոցի պատուհանից
Մարտի 6-ին ժամը 11։25-ի սահմաններում արտակարգ դեպք է արձանագրվել։ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի դպրոցներին մեկում 13-ամյա աշակերտը ընկել է պատուհանից։ Նա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հաստատեցին նաև Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան ընկել է 3-րդ հարկում գտնվող դասասենյակների պատուհաններից մեկից։
«Ուիգմոր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ բժիշկներին հաջողվել է երեխայի առողջական վիճակը կայունացնել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները: