ՀայաստանՊատահար

Հայաստանում առգրավվել են շուրջ 30 կգ մարիխուանա

Փետրվարի 24-ին Հայաստանում հայտնաբերվել և նախաքննական մարմին է հանձնվել շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա թմրամիջոց։ Այն Հայաստան է բերվել Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Թմրանյութն առգրավվել է: Սրանով կանխվել է շուրջ 450 միլիոն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը:

Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ`ապօրինի թմրաշրջանառության շղթայում ներգրավված անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոր արմատներ են գցել և դարձել մեծ ու փոքր պետությունների գերխնդիրներից մեկը: Այն ազդում է ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական կառուցվածքների, այլև քաղաքական և միջազգային հարաբերությունների վրա: Այն դարձել է համընդհանուր խնդիր, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է պետությունների իրավապահ մարմինների համակողմանի համագործակցությունը: Նշենք նաև, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տարածվել է ոչ միայն չափահասների, այլև անչփահասների շրջանում։