ՀայաստանՊատահար

Եվս մեկ երկրաշարժ Սպիտակում (հետցնցում)

Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ մարտի 8-ին` տեղական ժամանակով ժամը 10:31-ին կրկին երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով։ Ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ 45 հետցնցում է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ժամը 09:26-ին, ուժեղ երկրաշարժ էր գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: