
Սիրիայում երկու հայ է սպանվել
Հայր և որդի Անտուան և Ֆաթի Պուտրոները Լաթաքիայում հրաձգության զոհ են դարձել։
«Գանձասար» թերթից հայտնի է դարձել, որ քաղաքում ընթացող մարտերի հետևանքով հայկական դպրոցն ու եկեղեցին ժամանակավորապես փակվել են։ Տեղի բնակիչներին կոչ է արվել չլքել տները, քանի դեռ իրավիճակը չի կայունացել։
Ալավիների և նոր իշխանությունների զինված խմբավորումների միջև մարտերը հասել են քաղաքի ծայրամասեր և կենտրոն։ Լաթաքիայից Տարտուս քաղաք տանող ճանապարհը փակվել է։ Կառավարական անվտանգության ուժերը այս քաղաքներում պարետային ժամ են հայտարարել։
Լաթաքիայում կա Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց դպրոց։ Մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը քաղաքում և շրջակայքում ապրում էր մոտ 30 հազար հայ։