ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Երևանում

Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:10-ին գրանցվել է երկրաշարժ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2․7 մագնիտուդ։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: