ՀայաստանՊատահար

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

Մարտի 14-ին, ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիները նշում են, որ հրդեհը բռնկվել է «ՎիԷլՎի» խանութում։ Հրդեհը գրանցվել է քարի արտադրամասում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։