
Հրդեհ՝ Արգավանդում գործող կահույքի խանութ-սրահներից մեկում
Այսօր՝ մարտի 14-ին Արմավիրի մարզում հրդեհ է տեղի ունեցել: Ժամը 09:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում կրակ ու ծուխ է նկատվում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 4-րդ և 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Մանրամասները՝ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Արգավանդի կահույքի խանութներից մեկում կրկին հրդեհ էր բռնկվել։