
Բնահպանության և ընդերքի տեսչական մարմինը առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ
Մարտի 14-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։
Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավվել են։
Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն, Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն, իսկ Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով՝ «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։
Կիրառվող պատասխանատվության միջոցների մասին դեռ հայտնի չէ։ Օրենքը նախատեսում է իրականացնել վարչական վարույթ։