ՀայաստանՊատահար

Փլուզում Առինջ գյուղում․ քաղաքացին մնացել է փլատակների տակ

Մարտի 15-ին ժամը 02:14-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է և քաղաքացին մնացել է ներսում։ Բնակիչները նշել են, որ առկա է կրկնակի փլուզման վտանգ, և իրենք չեն կարող տուժածին դուրս հանել շենքի ներսից։

Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, վատառողջ քաղաքացին գտնվել է փլուզված հատակի թուլացած հատվածում։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նրանք սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք: