ՀայաստանՊատահար

Վանաձորում հրդեհ է բռնկվել

Մարտի 16-ին ժամը 11։39-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիք (մոտ 160քմ)։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարության վարչության հրշեջ-փրկարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 11։58-ին, մարվել՝ 12։29-ին։ Այրվել են խոտածածկույթը և շինության տանիքի փայտե կառուցատարրերը մոտ 80քմ։

Սեդա Մարտոյան