ՀայաստանՊատահար

Երևանում սպանություն է տեղի ունեցել։

Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ գտնվող զրուցարանում մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։ Պարեները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հրապարակվել։

Սեդա Մարտոյան