ՀայաստանՊատահար

Ոստիկանությունը սպառնացել է ծեծի ենթարկված արցախցի երիտասարդին

Մարտի 19-ին 28-ամյա Տիգրանը հայտնել է, որ ոստիկաններից մեկը սպառնացել է իրեն հեռացնել համացանցում տարածվող տեղեկությունները։ Այդ տեղեկությունները վերաբերում են ոստիկանների կողմից Տիգրանին ծեծելուն և անհիմն մեղադրելուն։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին Վանաձորում ոստիկանները ձերբակալել և խոշտանգել էին Տիգրանին։ Նրան մեղադրել են իր բարեկամի տնից գողություն կատարելու մեջ և ստիպել, որ հանցանքը վերցնի իր վրա։

Ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել։ Յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։ Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին խոշտանգելու դեպքով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններից մեկը Տիգրանին վստահեցրել է, որ եթե ընդունի մեղքը, ինքը դուրս կհանի Տիգրանին բանտից։ Տիգրանը պահանջում է, որ Քննչական կոմիտեն օրենքի շրջանակներում ձերբակալի և պատասխանատվության ենթարկի ոստիկաններին։ Նշենք, որ Տիգրանի հայրը և եղբայրը զոհվել են պատերազմի ժամանակ, իսկ ինքը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին։

Սեդա Մարտոյան