
Կրկին երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքում
Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Մարտ ամսվա ընթացքում սա երկրորդ ուժեղ երկրաշարժն է Սպիտակում։ Մարտի 8-ին գրանցվել էր 4․6 մագնիտուդով երկրաշարժ: