ՀայաստանՊատահար

Կրակոց Էջմիածնի գազալցակայանում․ կա զոհ

Մարտի 22-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վաղարշապատ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում կրակոց է հնչել և տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, որը հրազենային վնասվածք է ստացել գոտկատեղի շրջանում։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սեդա Մարտոյան