
Ավտովթար Արագածոտնի մարզում․Մեքենայում հայտնաբերվել են զենք և մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ
Մարտի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։
Վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, քանի որ ամրակապված չի եղել։ Վթարի հետևանքով վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Մի քանի ժամ անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։