
Ավտոբուսի մասնակցությամբ հերթական վթարը Երևանում․ կան տուժածներ
Մարտի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավտովթարի ժամանակ 2 քաղաքացի է վիրավորվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց գնալ։
Ականատեսները պատմեցին, որ բախման հետևանաքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակը և հայտնվել մայթին:
Հիշեցնենք, որ նախկինում էլ՝ մարտի 13-ին ժամը 21։30-ի սահմաններում, Երևանի թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Նա մահացել էր։