
Ուսուցիչը մեղադրվում է աշակերտուհիների նկատմամբ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ
Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Այդ գործը մեծ արձագանքների էր արժանացել 2024 թվականի հոկտեմբերին։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք էին գործել Ջրվեժում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց և շղթայակապ ոստիկանություն տեղափոխել ֆիզիկայի ուսուցչին։
Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Գործը կուղարկվի դատարան։
Սա առաջին դեպքը չէր։ Հետագայում պարզվել էր, որ ուսուցիչը 2023 թվականին էլ էր նման գործողություններ կատարել աղջիկների նկատմամբ։ Սակայն, չնայած ծնողների բողոքներին, նա ազատ չէր արձակվել աշխատանքից։ Այդ իսկ պատճառով էլ աղջիկները սկսել էին ապացույցներ հավաքել, որն էլ հայտնվել էր պատկան մարմինների ձեռքում։