ՀայաստանՊատահար

Ավտովթար Սյունիքի մարզում․ կա զոհ

Մարտի 25-ին ժամը 10-ի սահմաններում Սյունիքի մարզի Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը։

Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մեքենան ՌԴ սահմանապահ զորքերի մեքենան է եղել։ Տեղում մահացել է Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Ռ․Ա-ն, իսկ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա Ի․ Կ-ին: Մահացածն ու վիրավորը ծառայում էին Ռուսաստանի սահմանապահ զորքերում։ Տարածքը, որտեղ տեղի էր ունեցել ավտովթարը, նրանց վերահսկողության տակ է գտնվել:

Սեդա Մարտոյան