
Ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարը Երևանում
Մարտի 25-ին 18:30-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Իսակովի պողոտայում։ Ամերիկայի դեսպանատան դիմացի կանգառում բախվել են երկու մարդատար ավտոմոբիլները և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված N 43 ավտոբուսը։ հարվածի հետևանքով վնասվել էր ավտոմեքենաներից մեկի կողային հայելին։
Վթարի գոտում տարածքը սահմանազատվել է։
Ավտովթարի հետևանքով Իսակովի պողոտայում Կենտրոնական ավտոկայանից մինչև Ամերիկայի դեսպանատուն ընկած հատվածում, խցանումներ են։
Մանրամասները ավելի ուշ։