ՀայաստանՊատահար

Երևանում հայտնաբերվել է խոշոր չափերի թմրամիջոցների պահման դեպք

Մարտի 13-ին ժամը 23:30-ի սահմաններում Արցախի պողոտայում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել են 40 և 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, այդ թվում՝ մեթամֆետամին, հաշիշ, հերոին և ափիոն։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա նաև Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։

Մարտի 14-ին, դատարանի որոշմամբ, կատարվել է խուզարկություն նրա փաստացի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել է խոշոր քանակությամբ թմրամիջոցներ՝ 2 կգ 810 գ մեթամֆետամին, ավելի քան 1 կգ մարիխուանա, 812 գ հերոին, 229 գ ափիոն, 36 գ կոկաին և հաշիշի յուղի նմանվող նյութ։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։