ԱշխարհՊատահար

Մյանմայում երկրաշարժ է գրանցվել

Հարավարևելյան Ասիայի Մյանմա պետության տարածքում գրանցվել է 7.7 մագնիտուդ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա օջախի 10 կմ խորությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Երկրաբանական հետազոտությունների կենտրոնը։ Ցնցումներ զգացվել են Թաիլանդում, Չինաստանում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Լաոսում։

Երկրաշարժից մի քանի րոպե անց Մյանմայում գրանցվել է 6.9 մագնիտուդով հետցնցում, ինչը մեծացրել է վնասների հավանականությունը։

Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյում վնասվել են ճանապարհներ, Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վնասվել են շենքեր։ 

Թաիլանդի մայրաքաղաքում փլուզվել է կառուցվող 30-հարկանի շենքը, որի հետևանքով արգելափակվել է 43 աշխատող։

Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։