
Տավուշի մարզում բեռնատարը պայթել է
Մարտի 28-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Արծվաբերդ բնակավայրի տարածքում գազի արտահոսքից բեռնատարում պայթյուն է տեղի ունեցել։ Ավտոմեքենան այրվել է։ Դեպքի վայր են մեկել հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչին պատկանող բեռնատարում։ Նա մեքենայի մեջ չի եղել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած պայթյուն-բռնկումի պատճառը, պարզվում է: