
Մանկապարտեզի տնօրենը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են է, որ 2021-2023 թվականների ընթացքում Երևանում գործող մանկապարտեզի տնօրենի կողմից կատարվել են կոռուպցիոն գործարքներ և հափշտակել խոշոր չափի դրամական միջոցներ՝ շուրջ 50․6 միլիոն դրամ։ Նույն գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած 4 անձի, ևս 16 հոգու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել ոչ արդարացնող հիմքով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տնօրենը իր մտերիմներին ու բարեկամներին մանկապարտեզում նշանակելով տարբեր, այդ թվում՝ նույն անձանց միաժամանակ մի քանի հաստիքների, ինքն է ստացել ու տնօրինել նրանց վճարված աշխատավարձերը: Այդ անձանցից որոշները չեն գնացել աշխատանքի, սակայն նրանց անուններով կեղծ փաստաթղթեր են կազմվել։ Այդ եղանակով տնօրենին հաջողվել է մեծ գումարներ հափշտակել։
Դրան գումարվել է նաև մանկապարտեզի համար հատկացված ավելի քան 2 մլն դրամի ավտոբենզինի օգտագործումը՝ սեփական կարիքների համար։
Նախաքննության ընթացքում պետությանը վերադարձվել է 9 մլն դրամ, իսկ մնացած գումարի փոխհատուցման համար արգելանք է դրվել տնօրենի անշարժ գույքի վրա։ Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Նա մեղադրվում է Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։