ՀայաստանՊատահար

Ի՞նչ է հայտնի Հաղարծինի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներից երեքը դեռ շարունակում են ստանալ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Դիլիջանի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում Բրյուսովի պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը շրջվել էր։ Վթարի հետևանքով տուժել էր 30 մարդ։

Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։ Ավտոբուսային ընկերությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի եզրային հողի փլուզման հետևանքով։