
2024 թվականին Հայաստանում թմրամիջոցների մաքսանենգության հանցագործություններն աճել են 111 տոկոսով
2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 40.232 հանցագործության դեպք։ Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 434-ով կամ 1.1%-ով։ Երևանում տեղի ունեցած դեպքերը կազմել են 18.397։ Այն ևս 2023 թվականի համեմատ ավելի քիչ է (20.231 դեպք):
Հիմնականում նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունները, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները աճել են 1.7%-ով։ Առանձնապես ծանր հանցագործությունները ավելացել են 25.1%-ով։
Հանցագործությունների ընդհանուր թվից 81.1%-ը վերաբերում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին։ Առանձնապես ծանր հանցագործությունները կազմում են ընդամենը 5.2%, իսկ ծանրները՝ 13.7%։ Հատկապես աճել են թմրամիջոցների մաքսանենգության և համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը՝ համապատասխանաբար 111.4% և 25.1%-ով։
Երևանում Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 40.9%-ը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝ մարզերում։