ՀայաստանՌազմական

Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշելով, որ մարտի 31-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այն։

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերի կրակից տուժանծներ չկան։ Մարտի 19-ին Փաշինյանը գրառումներ էր արել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Մեկ այլ գրառման մեջ նա գրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ 

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։